Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որպեսզի Արծվաշենը հերթական Կարս, Վան կամ Արդահան չդառնա

Որպեսզի Արծվաշենը հերթական Կարս, Վան կամ Արդահան  չդառնա
20.05.2024 | 10:01

Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք, հակառակ դեպքում` Արծվաշենը հերթական Կարս, Վան կամ Արդահան է դառնալու:

Կամ 2024-25 թթ. քաղաքական ճանապարհով Արծվաշենը հետ կգա, կամ մոռացեք Արծվաշենի ֆիզիկական գոյության մասին:

Ցավոք, պաշտոնական Երևանն Արծվաշենի հարցում չունի ընդգծված քաղաքական օրակարգ:

Այն ձևավորված չէ նաև հայազգի բնակչության մոտ:

Այդ իսկ պատճառով, ստիպված ենք ապավինել պաշտոնական Բաքվի քաղաքական օրակարգի անդրդվելիությանը:

Ըստ այդմ, ողջամիտ կասկած կա, որ տեսանելի ապագայում «երկնքից մանանա կիջնի»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Լուսանկարում`

Արծվաշեն, մեր օրեր:

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ